Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Փաշինյանը նմանվում է ծաղրածուի

Փաշինյանը նմանվում է ծաղրածուի
10.09.2024 | 07:56

Բոլոր պրոբլեմները չենք կարող միանգամից լուծել, պետք է ռեյտինգավորել դրանք. ասում է Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով հասարակությանը կողմնորոշվել առկա խնդիրների հարցում:

Պոպուլիզմի սովորական դրսևորում է, որովհետև տարբեր պրոբլեմների լուծումը պլանավորված է կառավարության ծրագրով, տարեկան բյուջեով:

Երբ վարկանիշի գահավիժում ունեցող պաշտոնյան փորձում է «ժողվարչապետ» խաղալ, նմանվում է ծաղրածուի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ